Ռոնալդուի մայրն աջակցել է որդուն
Մադրիդյան «Ռեալի» պորտուգալացի աստղ Քրիշտիանու Ռոնալդուի մայրը որոշել է աջակցել իր որդուն այն բանից հետո, երբ «Արքայական թիմը» ոչ-ոքի է խաղացել «Լաս Պալմասի» հետ։ Այդ հանդիպումն ավարտվել է 2։2 հաշվով, իսկ երկրորդ գոլը «Ռեալը» բաց է թողել խաղավարտից 5 րոպե առաջ։ Քրիշտիանու Ռոնալդուն փոխարինվել է 72-րդ րոպեին, ինչից ակնհայտորեն դժգոհ էր։
Ռոնալդուի մայրն իր թվիթթերյան էջում հրապարակել է տխուր Ռոնալդուի նկարը՝ նստած պահեստայինների նստարանին՝ հետևյալ գրությամբ. «Երբեք չկախել գլուխը»։
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն այդ փոփոխությունն այսպես է մեկնաբանել. «Ես Ռոնալդուին փոխարինեցի ոչ այն պատճառով, որ նա վատ էր խաղում։ Այդ որոշումը կայացրեցի, քանի որ արդեն երեքշաբթի պետք է Չեմպիոնների լիգայում հանդիպենք դորտմունդյան «Բորուսիայի» հետ, և Քրիշտիանուն պետք է հանգստանա»։
Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, Ռոնալդուին չի հաջողվել աչքի ընկնել խաղադաշտում անցկացրած 72 րոպեի ընթացքում։ Նրա փոխարեն դա արել են Քարիմ Բենզեման ու Մարկո Ասենսիոն։
Այսպիսով՝ Ռոնալդուն, ով Պրիմերայի առաջին 6 տուրում ընդամենը 1 գոլ է խփել, ամենավատ մեկնարկն է արձանագրել «Ռեալում» իր ողջ կարիերայի ընթացքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա