Քլինթոնին ԱՄՆ ընտրություններում աջակցում է աֆրոամերիկացիների 75 տոկոսը
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների շրջանում ձայների ճնշող առավելություն ունի հանրապետական մրցակցի՝ դոնալդ Թրամփի նկատմամբ։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին վկայում են Morning Consult ընկերության հարցման արդյունքները:
Նախկին պետքարտուղարի օգտին պատրաստ է քվեարկել լատինաամերիկացիների 54 և աֆրոամերիկացիների 75 տոկոսը։ Թրամփի օգտին քվեարկել պատրաստ են իսպանախոս ընտրողների 20 և սևամորթների միայն 7 տոկոսը։
Սակայն Թրամփը առաջատար է սպիտակամորթ բնակչության շրջանում՝ 44 տոկոս, մինչդեռ Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել սպիտակամորթ բնակչության 33 տոկոսը։
Բոլոր ընտրողներին հաշվի առնելու պարագայում Թրամփը առաջ է Քլինթոնից ընդամենը 1 տոկոսով՝ 39 տոկոսն ընդդեմ 38-ի։ Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 22-24-ը:
Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը բազմիցս կոշտ հայտարարություններ է արել անօրինական միգրանտների վերաբերյալ: Թեկնածուի վիճահարույց հայտարարություններից մեկն այն է եղել, որ առաջարկել է Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցել՝ ներգաղթյալների հոսքը կանխելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Թրամփը ընտրվելու դեպքում խոստացել է աջակցել Եգիպտոսին
- Միշել Օբաման երիտասարդներին կոչ է արել քվեարկել Քլինթոնի օգտին
- Քլինթոնը առաջ է անցել Թրամփից
- Քլինթոնը պատրաստ է շարունակել քարոզարշավը
- Քլինթոնն էլ ավելի է մեծացրել վարկանիշային առավելությունը Թրամփի նկատմամբ
- Թրամփը չի բացառել անօրինական ներագաղթյալների հարցում իր դիրքորոշման մեղմացումը
- Օբամա. Թրամփը չի կարող երկիր կառավարել
- Օբամա. Թրամփն անհրաժեշտ գիտելքիներ չունի՝ նախագահ դառնալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին