Անդրե Աղասի. «Եթե անգամ ընտանիքով անմարդաբնակ կղզում լինեք, WADA-ն Ձեզ կգտնի»
Ամերիկահայ թենիսիստ Անդրե Աղասին հայտարարել է, որ ժամանակակից սպորտում հակադոպինգային համակարգը շատ զարգացած է և դժվար է խուսափել պատասխանատվությունից: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
«Եթե մարզիկը փորձում է խաբել, ճշմարտությունն անպայման ջրի երես դուրս կգա: WADA-ն մշտապես դոպինգ-թեսթեր է անցկացնում: Մարզիկները 24 ժամ շարունակ պետք է պատրաստ լինեն անալիզներ հանձնելուն: Եթե անգամ ընտանիքով անմարդաբնակ կղզոււմ լինեք, WADA-ն կգտնի Ձեզ:
Ինչ վերաբերում է Մարիա Շարապովային, ես չեմ հավատում, որ նա մտածված է այդ քայլին գնացել: Պարզապես այն դեղահաբերը, որը նա օգտագործել է, արգելել են: Նա տեղյալ չի եղել այդ մասին»,- ասել է Աղասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա