Անտոնիո Կոնտեն կորցրել է քունը
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դժվար է հարմարվում նոր թիմին: Արիստոկրատները Պրեմիեր լիգայում չեն կարողանում իրենց լավ դրսևորել և արդեն 3 խաղ շարունակ նրանց չի հաջողվում հաղթել: Անգլիայի առաջնության 6-րդ տուրում «Չելսին» հերթական անգամ մատնվեց անհաջողության` 0:3 հաշվով զիջելով «Արսենալին»: Հանդիպումից հետո իտալացի մասնագետը խոստովանել է, որ չի կարողանում քնել: Այս մասին տեղեկացնում է championat.com-ը:
«Պարտությունից հետո քնել չկարողացա: Ինձ համար դա նորմալ երևույթ է: Կարող եմ երկու գիշեր շարունակ չքնել: Այդ ընթացքում մտածում եմ: Կարևոր է ճիշտ հետևություններ անել: Եթե մենք ցանկանում ենք պայքարել տիտղոսի համար, պետք է բարելավվենք մեր խաղը: Հարկավոր է ոչ թե թղթի վրա, այլ խաղադաշտում ապացուցել, որ մենք լավ թիմ ենք»,- ասել է Կոնտեն, ում թիմն Անգլիայի առաջնության 6-րդ տուրից հետո զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա