Հանցախումբը սպառնում է Բեյլի կնոջ ընտանիքին
Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Գարետ Բեյլի կնոջ` Էմմա Ռիս-Ջոնսի ընտանիքին շարունակում է վտանգ սպառնալ: Հանցախումբը վերջին շաբաթվա ընթացքում վառել է նախ Էմմայի տատիկի ու պապիկի, հիմա էլ մորաքրող ավտոմեքենաները: Կոնֆլիկտի պատճառը փողերով լի ճամպրուկն է, որը, իբր, գտել է աղջկա ընտանիքի անդամներից մեկը: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը:
Հյուսիսային Ուելսի ոստիկանությունն արդեն մեղադրանք է առաջադրել 22-ամյա մի տղայի և 54-ամյա կնոջ` նշված հանցագործությունները կատարելու համար, սակայն կալանավորված անձինք կարող են հանցակիցներ ունենալ:
Անվտանգության նկատառումներով Գրան-Կանարիա կղզում գտնվող այն հյուրանոցը, որտեղ հանգրվանել էին «Ռեալի» ֆուտբոլիստները և պատրաստվում էին «Լաս Պալմասի» հետ կայանալիք հանդիպմանը, հսկողության տակ էր առնվել:
Հավելենք, որ Բեյլն ու Էմման ծանոթացել են դպրոցական տարիներին, երբ ապագա ֆուտբոլիստը դեռ 15 տարեկան էր: Զույգն ապրում է միասին և ունի մեկ երեխա:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա