«Միլանը» ցանկանում է վարձավճարով վերցնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանին
Իտալական «Միլանը» մտադիր է իր շարքերում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեմֆիս Դեպային, ում գործերն այնքան էլ հաջող չեն ընթանում «Օլդ Տրաֆորդում»: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:
Միլանյան թիմի ղեկավարությունը ֆուտբոլիստին ցանկանում է վերցնել վարձավճարով` հետագայում նրա տրանսֆերը գնելու պայմանանով: Գործարքի կայացման համար «Միլանը» պատրաստ է վճարել 27,5 մլն եվրո:
Հավելենք, որ մանկունյանցիները կիսապաշտպանին ձեռք են բերել 2014/15 թթ. մրցաշրջանում` 34 մլն եվրոյով: Այդ ժամանակ ֆուտբոլիստը հանդես էր գալիս «ՊՍՎ Էյնդհովենում» և դարձել էր 25 գոլի հեղինակ: Իսկ ահա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում Դեպայը մասնակցել է 52 հանդիպման` դառնալով 7 գոլի հեղինակ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա