Լոթար Մաթեուս. «Պատրաստ ենք Մեսսիին Գերմանիայի քաղաքացիություն տալ»
Գերմանացի լեգենդար ֆուտբոլիստ Լոթար Մաթեուսը դժգոհ է, որ Արգենտինայում այդքան շատ են քննադատում «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Լիոնել Մեսսիին: Այս մասին տեղեկացնում է «La Nacion»-ը:
«Գլխումս տեղ չի անում, թե ինչպե՞ս կարող են քննադատել Մեսսիին: Եթե հայրենիքում նրան այդքան չեն սիրում, թող գա Գերմանիա: Մենք կընդունենք նրան մեծ սիրով և կտանք Գերմանիայի քաղաքացիություն:
Չեմ հասկանում, թե ինչու են շարունակ հարցնում, թե ով է ավելի լավը` Մեսսի՞ն, թե՞ Մարադոնան: Արգենտինացիների բախտը բերել է, որ ունեն նման ֆուտբոլիստներ, իսկ նրանք վիճում են, թե ով է լավագույնը:
Լեոն պարտավոր չէ դառնալ աշխարհի չեմպիոն: Նրա խաղն ավելին արժե, քան ցանկացած տիտղոս: Կանցնի 20 տարի, և աշխարհը, միևնույն է, կշարունակի խոսել Մեսսիի մասին:
Ռոնալդո՞ւն: Եթե չլիներ Մեսսին, Քրիշտիանուն կլիներ բացառապես լավագույնը: Հիանալի է, որ մենք հնարավորություն ունենք հետևելու այս երկու ֆուտբոլիստների խաղին»,- ասել է Մաթեուսը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա