Քաղաքագետ. Ադրբեջանի սահմանադրական փոփոխություններն ուղղված են իշխանության ամրապնդմանը
Ադրբեջանում սահմանադրական փոփոխությունների իրականացումից հետո որևէ դրական տեղաշարժ չի ակնկալվում: Լրագրողների հետ հանդիպմանը, վերլուծելով Ադրբեջանում նախօրեին տեղի ունեցած հանրաքվեի արդյունքներն ու հնարավոր փոփոխությունները, նման տեսակետ հայտնեց քաղաքական գիտությունների թեկնածու, ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:
Նա հիշեցրեց, Վենետիկի հանձնաժողովի անդամները բացասական կարծիք էին հայտնել այդ երկրի սահմանադրական փոփոխությունների նախագծի մասին, ինչը սակայն չէր անհանգստացրել իշխանություններին: Ընդդիմությունը հայտարարում է հանրաքվեի մասնակցության և «կողմ» քվեարկած ցուցանիշների իսկության կասկածների վերաբերյալ, իշխանություններին մեղադրում ընտրախախտումներ կատարելու մեջ:
Էլիբեգովան նշեց, որ փոփոխությունները վերաբերում էին այդ երկրի մայր օրենքի 29 դրույթներին, որոնցից մի քանիսն առավել կարևոր էին:
«Նախագահն արդեն 5 տարվա փոխարեն կղեկավարի 7 տարի: Այստեղ ի՞նչն է հետաքրքիր, հանվում է նաև տաիքային սահմանափակումը, գործող սահմանդրության համաձայն Ադրբեջանի նախագահ կարող էին դառնալ 35 տարեկան և բարձր քաղաքացիները: Տարիքային սահմանափակումը հանվել է նաև պատգամավորների համար, հիմա բոլոր չափահաս քաղաքացիները կարող են ընտրվել և նախագահ, և պատգամավոր»,-կատարված փոփոխությունները մանրամասնեց բանախոսը:
Քաղաքագետը համարում է, որ այս փոփոխությունները Ադրբեջանի նախագահի իշխանությունն ամրապնդեցին:
«Այժմ նախագահը կարող է նշանակել փոխնախագահներ, որոնք ենթարկվում են նախագահին, անձեռնմխելի են: Մինչ այս սահմանված էր, եթե նախագահն ի վիճակի չէ պաշտոնավարել, ապա իրավասությունները ստանձնում է երկրի վարչապետը, իսկ հիմա դրանք անցնում են փոխնախագահներին»,-ներկայացրեց Ա. Էլիբեգովան:
Փոփոխություններով նախագահը հնարավորություն է ստանում ցրել մեջլիսը, եթե մեկ տարվա ընթացքում երկու անգամ այն չի հաստատում կառավարության կազմը:
«Փոփոխություններն առավել շատ ուղղված են իշխանության ամրապնդմանը, ոչ խոսքի ազատության, ոչ մարդու իրավունքների պաշտպանության հարցում որևէ պրոգրես չեն ապահովելու»,-կարծիք հայտնեց քաղաքագետը:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանադրական փոփոխություններով Ալիևն ուզում է մտցնել առաջին փոխնախագահի պաշտոն. Պապյան
- Ադրբեջանցիների 91,2%-ը կողմ է քվեարկել նախագահի կառավարման ժամկետի 2 տարով երկարաձգմանը
- Freedom House. Ալիևը պատասխանատու է Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման համար
- Financial Times: Ալիևը Ադրբեջանը դարձնում է իր ընտանեկան կալվածք
- Վենետիկի հանձնաժողովը քննադատել է Ադրբեջանի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը
- Ադրբեջանի նոր սահմանադրությամբ կրոնական ծեսերի կատարումը սահմանափակվում է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան