Ալլեգրի. «Մեզ ծանր խաղ սպասվում»
«Յուվենթուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալլեգրին Զագրեբի «Դինամոյի» հետ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրի հանդիպումից առաջ նշել է, որ իր թիմը Խորվաթիայում պետք է 3 միավոր վաստակի։
«Եկեք նախ 3 միավոր վաստակենք, հետո կանդրադառնանք մրցաշարային դասավորվածությունը։ Առաջիկա խաղից այն կողմ չենք ուզում նայել։ Դեռ չգիտենք, թե թիմերին քանի միավոր է պետք՝ խմբից դուրս գալու համար, միայն գիտենք, որ մեզ սպասվում է ծանր խաղ, քանզի եվրամրցաշարերում հանդիպումները միշտ դժվար են, իսկ դրսում հաղթելը հեշտ չէ։ Առաջիկա խաղին պետք է մոտենանք ճիշտ տրամադրվածությամբ ու 3 միավոր վաստակենք»,- Ալլեգրիի խոսքերը մեջբերել է soccer.ru-ն։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան