Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկն իրականացնում է անվճար բիզնես-դասընթացներ ՓՄՁ-ների համար
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկն առաջինն էր Հայաստանում, որ իր հաճախորդ հանդիսացող ՓՄՁ ղեկավարների համար իրականացրեց բիզնես դասընթացներ՝ նպատակ ունենալով աջակցել Հայաստանում դրանց ավելի արդյունավետ կառավարմանը:
Այսօր արդեն Բանկի կողմից իրականացվող բիզնես դասընթացները բաց են մասնակցության ցանկություն ունեցող բոլոր փոքր և միջին ձեռնարկությունների համար:
Մինչ օրս Բանկի կողմից իրականացված 36 բիզնես դասընթացներին, որոնց ընթացքում մասնակիցներին ներկայացվել են կազմակերպությունների արդյունավետ կառավարման, ֆինանսական կառավարման և գործնական մարքեթինգի վերաբերյալ թեմաներ, մասնակցել են ավելի քան 400 ձեռնարկատերեր և մենեջերներ՝ տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող շուրջ 250 կազմակերպություններից: Մասնակից կազմակերպությունների գործունեության ոլորտները ներառում են ծառայությունները, առևտուրը, արտադրությունը, գյուղատնտեսությունը և այլն:
Դասընթացների նյութերը Բանկը պատրաստել է՝ սերտորեն համագործակցելով Միջազգային ֆինանսական Կորպորացիայի (IFC) հետ, որի արդյունքում հաճախորդներին ներկայացվում են ամենաբարձր չափանիշներին համապատասխանող նյութեր՝ թրեյնինգների վարման ժամանակակից լավագույն մեթոդիկայով:
Առաջիկա բիզնես դասընթացները տեղի կունենան հոկտեմբերի 3-ին և 4-ին:Դասընթացներին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել՝ զանգահարելով ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկ 010 318888 (81-85, 81-49) հեռախոսահամարով կամ այցելելով Բանկի՝ Երևանում գտնվող ցանկացած մասնաճյուղ:
Բիզնես դասընթացները Բանկի կողմից կազմակերպվում են անվճար:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին