Ահմադինեժադը չի առաջադրվի Իրանի նախագահի ընտրություններում
Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի առաջադրվելու հաջորդ տարի կայանալիք Իրանի իսլամական Հանրապետության նախագահի ընտրություններում: Այդ մասին տեղեկացնում է Reuters-ը՝ նշելով, որ այդպիսով ճանապարհ է բացվում ամենահավանական թեկնածուի՝ Հասան Ռուհանիի համար:
Ըստ աղբյուրի, Ահմադինեժադի չառաջադրվելու մասին հայտարարությունն արել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլահ Ալի Համենեին՝ նշելով, որ նախկին նախագահը չի պատրաստվում առաջադրվել նախագահի ընտրություններում:
«Նա (Ահմադինեժադը) եկավ ինձ մոտ, և ես նրան ասացի, որ չառաջադրվի նախագահական ընտրություններում, քանզի ես կարծում եմ, որ դա երկրի շահերից է բոխում», -ասել է Համենեին:
«Դա կարող է երկրում հանգեցնել տարաձայնությունների, ինչը իմ կարծիքով, վտանգավոր է», -ասել է Իրանի հոգևոր առաջնորդը:
Ահմադինեժադը Իրանի նախագահ է ընտրվել 2005 թվականին և նախագահել մինչև 2013 թվականը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան