Բալասանյանն արձագանքել է այսօր ընտրակաշառք բաժանելու մասին լուրերին
Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որով անդրադարձել է այսօր «Ժամանակ» թերթի հրապարակած տեղեկությանը, թե Գյումրու ավագանու անդամի ընտրություններին առաջադրված և «Բալասանյան» դաշինքի համամասնական ցուցակը ղեկավարաող Սամվել Բալասանյանը այսօրվանից սկսելու է կաշառք բաժանել:
«Այսօր առավոտյան երևանյան ինչ-որ լրատվամիջոց լուր է հրապարակել, թե իմ շտաբն այսօրվանից սկսելու է ընտրակառաշք բաժանել: Ծիծաղելի այս հեյրուրանքը նույնիսկ չէի մեկնաբանի, եթե չտեսնեի ընտրությունների վրա ստվեր գցելու և մեր քաղաքի հեղինակության հետ խաղալու հստակ միտում:
Փող բաժանել կարող են այն մարդիկ, ովքեր գալիս են փող աշխատելու: Գյումրու քաղաքապետ լինելու այս 4 տարիների ընթացքում քաղաքին տվել եմ ինչ կարողացել եմ և ձեռք եմ բերել հպարտություն և հիմա հպարտորեն գնում եմ ընտրությունների, իսկ իմ արածի ու չարածի դատավորը գյումրեցին է», -ասված է տարածած հաղորդագրության մեջ
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան