Գեներալ Հաջիզադե. Իրանի զինված ուժերի գլխավոր թիրախն Իսրայելն է
Իրանի զինված ուժերի գլխավոր թիրախն Իսրայելն է,-իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հայտարարել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմաօդային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ամիրալի Հաջիզադեն:
Իրանցի բարձրաստիճան զինվորականն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ԻԻՀ ԶՈւ հրթիռային համակարգերի արդիականացման խնդիրներին, տեղեկացրել է, որ նոր արտադրված «Զոլֆաղար» հրթիռը մինչև տարվա վերջ արդեն մարտական առաջադրանք կկատարի:
Գեներալ Հաջիզադեն, անդրադառնալով իրանական հրթիռների հեռահարությանը, նկատել է. «2000 մետրից ավել հեռահարություն ունեցող հրթիռի կարիք չունենք, մեր հիմնական թիրախը սիոնիստական ռեժիմն է (Իսրայել) և մինչ այդ թիրախը հասնող հրթիռը գտնվում է մեր տրամադրության տակ»:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան