Եվրոպական բանա՞կ, թե՞ եվրոպական հուսալի պաշտպանություն
Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներ Ֆրանսուա Օլանդի ու Անգելա Մերկելի հայտարարությունները, ոչ թե եվրոպական բանակի ստեղծմանն է վերաբերում, այլ ԵՄ-ի ներուժի ամրացմանն այն շրջաններում, որտեղ բանակն իր նախաձեռնությամբ գործողություններ է իրականացնում: «Ռիա նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը:
«Նրանք խոսել են ոչ թե եվրոպական բանակի, այլ ԵՄ-ի նախաձեռնությամբ գործողությունների կետերում Եվրամիության ներուժի հնարավոր ուժեղացման վերաբերյալ: Մենք պետք է ձգտենք հասնել հաջողության այս հարաբերություններում»,- նշել է Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը:
Նրա խոսքով, սա հիմնական քննարկումն է, որը կշարունակվի մինչև նոյեմբեր: Նախարարը նաև հույս է հայտնել, որ մինչև տարվա վերջ իրենք կգրանցեն նշանակալի հաջողություններ:
Նկատենք, որ եվրոպական բանակի ստեղծման մասին բազմիցս արծարծված հարցը դարձել է ակտուալ, հատկապես Մեծ Բրիտանիայի ԵՄ կազմից դուրս գալուց հետո, քանի որ այդ առաջարկի վրա վետո էր դրել Բրիտանիան:
Եվրոպական բանակի ստեղծման վերաբերյալ բազմիմաստ ընկալումների վերաբերյալ հայտարարություն է տարածել նաև ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին:
«Գիտեմ, որ հնարավոր է խառնաշփոթ առաջանա տարբեր փաստաթղթերի հետ կապված: Սակայն բոլոր փաստաթղթերը, որոնք ես ստացել եմ, այդ թվում՝ ֆրանսիական, գերմանական, իտալական և այլն, պետք է նշեմ, որ մյուս անդամ երկրների դիրքորոշումը մի ուղղության վրա է. Ոչ թե եվրոպական բանակի ստեղծումն է, այլ բոլոր գործիքակազմի օգտագործումն է, որոնց մենք տիրապետում ենք պայմանագրերով»,- նշել է Մոգերինին և հավելել, որ «ԵՄ պաշտպանության գործողությունների ակտիվացումը եվրոպական բանակի ստեղծում չէ: Դա նշանակում է, որ պետք է ամրացնել համագործակցությունը ավելի արդյունավետ եվրոպական պաշտպանություն ստեղծելու համար ՆԱՏՕ-ի հետ փոխլրացման պայմաններում»:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան