Էլլարդայսը բացահայտել է իր կոռուպցիոն էությունը
Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Սեմ Էլլարդայսը «The Telegraph» թերթի լրագրողների հետաքննության ընթացքում բռնվել է կոռուպցիայի մեջ։ Թերթը նման հետաքննություն էր նախաձեռնել՝ բրիտանական ֆուտբոլում կոռուպցիայի ապացույցներ գտնելու համար։
Լրագրողները ներկայացել են որպես գործարարներ, ովքեր ցանկանում են շահույթ ստանալ ԱՊԼ-ի տրանսֆերային շուկայից, և երկու հանդիպում են ունեցել Էլլարդայսի հետ։ Դրանց արդյունքներով 61-ամյա մասնագետը համաձայնվել է 400 հազար ֆունտ ստեռլինգով օգտագործել իր դրությունը և ազդել բանակցությունների վրա, ինչպես նաև պատմել է, թե տրանսֆերային գործարքներ իրականացնելիս ինչպես կարելի է շրջանցել Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի օրենքները։ Այս մասին հայտնում է championat.com-ը։
ԱՖԱ-ն արդեն հետաքննություն է սկսել հավաքականի մարզչի նկատմամբ և «The Telegraph»-ից խնդրել է այն բոլոր նյութերը, որոնք ապացուցում են Էլլարդայսի գործողությունները։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան