Իտալացի ռեժիսորի փախստականների մասին «Կրակ ծովում» ֆիլմը կներկայացվի «Օսկար»-ի
Փախստականներին նվիրված իտալացի ռեժիսոր Ջանֆրանկո Ռոզիի «Կրակ ծովում» ֆիլմը Իտալիայի կողմից ներկայացվելու է «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին:
«Կրակ ծովում» ֆիլմը իտալական Լամպեդուզա կղզու կյանքի մասին է, որը դարձել է Հյուսիսային Աֆրիկայի երկրների փախստականների համար տարանցիկ կետ:
Փետրվարին ֆիլմը Բեռլինի 66-րդ կինոփառատոնում արժանացել է «Ոսկե արջ» մրցանակի:
«Օսկար» միցանակաբաշխությունը կայանալու է 2017-ի փետրվարի 26-ին: Հիշեցնենք, որ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում Հայաստանից ներկայացվել է Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ», Ռուսաստանից՝ Անդրեյ Կոնչալովսկու «Դրախտ», Ճապոնիայից՝ Յամադա Յոժիի «Եթե ես ապրեի իմ մայրիկի հետ» ֆիլմերը:
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ-ն Անդրեյ Կոնչալովսկու «Դրախտ» ֆիլմը կներկայացնի «Օսկար»-ի
- Ճապոնացի ռեժիսոր Յամադա Յոժիի ֆիլմը հավակնում է «Օսկար»-ի
- «Երկրաշարժ»-ը օսկարակիր լինի, Հայաստանի և Ռուսաստանի ընդհանուր հաղթանակը կլինի
- «Օսկար»-ի է ներկայացվելու «Երկրաշարժ» ֆիլմը
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան