Կոնտեն պնդում է գնել Բոնուչչիի տրանսֆերը
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հերթական անգամ դիմել է ակումբի ղեկավարությանը՝ խնդրելով ձմեռային պատուհանի շրջանում գնել «Յուվենթուսի» պաշտպան Լեոնարդո Բոնուչչիի տրանսֆերը։ Այս մասին տեղեկացնում է sport-express.ru-ն։ Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը միևնույն ժամանակ բանակցություններ է վարում թուրինյան ակումբի հետ՝ միտված պայմանագրի երկարաձգմանը։
Նշենք, որ «կապույտները» Բոնուչիի ծառայություններով նաև ամռանն էին հետաքրքրված, սակայն գործարքն այդպես էլ չկայացավ։ Հաղորդվում է նաև, որ անգլիական ակումբը պատրաստվում է բաժանվել պաշտպանական գծի տարեց խաղացողներից՝ Գարի Կեյհիլից ու Բրանիսլավ Իվանովիչից։
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան