Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի պատասխանը՝ հոգևոր առաջնորդին
Իրան նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին գրած նամակում վստահեցրել է, որ նպատակ չունի մասնակցել 2017թ. կայանալիք նախագահական ընտրություններին,-հաղորդում է իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալությունը:
Նամակում Մահմուդ Ահմադինեժադը գրել է, որ Աստծո կամքով կշարունակի մնալ իսլամական հեղափոխության փոքրիկ զինվոր և ժողովրդի ծառա:
Հիշեցնենք, օրեր առաջ իրանական որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն էին հրապարակել, որոնց համաձայն Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպմանը, նպատակահարմար չէր համարել, որ վերջինս իր թեկնածությունն առաջադրի 2017թ. նախագահական ընտրություններին:
Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ այաթօլլահ Ալի Խամենեին նախօրին հոգևորականների հետ ունեցած հանդիպմանը, չհիշատակելով Մահմուդ Ահմադինեժադի անունը, մասնավորապես ասել էր. «Մի պարոն եկավ մոտս, ես էլ ասացի, որ նպատակահարմար չէ, որ նա մասնակցի այսինչ միջոցառմանը, չեմ ասել մի՛ մասնակցի, այլ ասել եմ նպատակահարմար չէ»:
«Դոյչե Վելլե»-ի փոխանցմամբ՝ Ալի Խամենեին ի պատասխան Մ. Ահմադինեժադի պնդումներին, հիմնավորել է, որ ԻԻՀ նախկին նախագահի առաջադրումը երկիրը երկու բևեռների կբաժանի, ինչը դեմ է հեղափոխության և ժողովրդի շահերին:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան