Մերկելը հստակեցրել է իր դիրքորոշումը փախստականների հետ կապված
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ չի փոխել իր տեսակետը Սիրիայից և Իրաքից փախոտականների հետ կապված: Լուրը գրում է Rosbalt-ը:
«Եվրոպան ունի իր մարդասիրական պարտավորությունները փախստականների նկատմամբ, ովքեր փախչում են Սիրիայի պատերազմից և Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից: Մեր արժեքային համակարգը կրոնի ազատություն է ենթադրում: Դա նշանակում է, որ մենք Քրիստոնեություն և Իսլամ դավանող մարդկանց միջև տարբերություն չենք տեսնում: Եվ իմ կարծիքն է այս հարցի վերաբերյալ մնում է այնպիսին, ինչպիսին եղել է»,-ասել է նա Բեռլինում մամուլի ասուլիսի ժամանակ:
Ավելի վաղ Մերկելը խոստովանել է, որ միգրացիոն քաղաքականության հետ կապված վերջին տարիների ընթացքում «որոշ սխալներ» է թույլ տվել և խոստացել էր նվազեցնել փախստականների թիվը երկրում:
Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալներով 2015 երկիր է ժամանել միլիոնից ավելի փախստական:
Փախստականների վերաբերյալ Վիեննայի գագաթաժողովի Մերկելն ընդգծել էր, որ ԵՄ-ում ապաստան ստանալու հետ կապված մերժում են ստացել, պետք է հետ ուղարկվեն: Միևնույն ժամանակ նա ընդգծել էր, որ անհրաժեշտ է հավատարիմ մնալ մարդասիրական արժեքներին և պարտավորությունների: