Յարմոլնիկի վեճը ձկնորսների հետ
Ռուսաստանի թատրոնի և կինոյի դերասան Լեոնիդ Յարմոլնիկը Յուրմալայում «Առանց նեղանալու» հաղորդման նկարահանումների ժամանակ վեճի մասնակից է դարձել: «РИА Новости»-ի փոխանցմամբ, տեղի ձկնորսները նրան վիրավորել են «մաքուր ռուսերենով», իսկ կատարվածը նկարահանել են լատվիական հեռուստաընկերության տեսախցիկները:
Հաղորդաշարի ամառային սեզոնի նկարահանումների շրջանակներում Յարմոլնիկից հարցազրույց են վերցրել ուղիղ ծովափին: Այդ ժամանակ ձկնորսները նավակը ափ դուրս բերելիս են եղել և միմյանց հետ բարձրաձայն կռվել՝ օգտագործելով անվայել բառապաշար:
Յարմոլնիկն էլ դրանից բարկացել է ու զգուշացրել. «Տղաներ, ցածր կարելի՞ է»: Դրան ձկնորսները պատասխանել են կոպիտ կերպով ու ռուսերենով: Ընդհատելով հարցազրույցը Յարմոլնիկը մոտեցել է ձկնորսներին ու «հաշիվ պահանջել»:
Հաղորդման խմբագիր Դանիիլ Սմիրնովը լրատվամիջոցին ասել է, որ ինքը փորձել է բաժանել վեճի մասնակիցներին:
Իսկ թե ինչով ավարտվել վեճը, Սմիրնովը չի բացահայտել՝ ասելով, որ հետաքրքրվողները կարող են դիտել հաղորդումը և տեսնել կռվի վերջաբանը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան