Պակիստանը ահաբեկությունը ֆինանսավորող երկիր ճանաչելու խնդրագրի տակ ստորագրել է 118 հազար մարդ
Պակիստանը ահաբեկությունը ֆինանսավորող երկիր ճանաչելու վերաբերյալ Սպիտակ տան կայքում տեղադրված խնդրագրի տակ ստորագրել է ավելի քան 118 հազար մարդ: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ խնդրագիրը տեղադրվել է սեպտեմբերի 21-ին:
«Այս խնդրագիրը կարևոր է Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հնդկաստանի ժողովուրդների և շատ այլ մարդկանց համար, որոնք մշտապես տառապում են Պակիստանի կողմից ֆինանսավորվող ահաբեկչությունից»,- նշվում է խնդրագրում:
Ներկա պահին խնդրագրի տակ ստորագրել են 118554 մարդ:
Ինչպես նախապես նշվում էր, որպեսզի Սպիտակ տունը քննարկի խնդրագիրը, այն պետք է հավաքի շուրջ 100 հազար ստորագրություն:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան