Ռադվանսկան կձգտի հաղթել «Մեծ սաղավարտում»
Լեհ թենիսիստուհի Ագնեշկա Ռադվանսկան հայտարարել է, որ հույս ունի հաջող հանդես գալ Ուխանում, ինչպես նաև պատմել է «Մեծ սաղավարտի» որևէ մրցաշարում հաղթելու նպատակի մասին։ Այս մասին տեղեկացնում է xsport.ua-ն։
«Տոկիոյում, իրոք, լավ թենիս ցուցադրեցի։ Հույս ունեմ, որ Ուխանում կկարողանամ խաղալ նույն մակարդակով։
«Մեծ սաղավարտի» մրցաշարերում բոլորս էլ հաղթանակի համար ենք խաղում։ Կարծում եմ՝ դա յուրաքանչյուր թենիսիստի երազանքն է։ Մի քանի անգամ մոտ էի կոչման նվաճմանը, սակայն չկարողացա դա անել։ Սակայն դեռ մի քանի տարի ունեմ, որպեսզի փորձեմ հաղթել այդ մրցաշարում»։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան