Սաուդյան Արաբիայի թագավորը որոշում է կայացրել կրճատել է պետական ծառայողների աշխատավարձերը
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը որոշում է կայացրել կրճատել է պետական ծառայողների աշխատավարձերը: Այս մասին հաղորդում է «Ռիա նովոստի»-ին` հղում անելով Սաուդյան լրատվական գործակալությանը:
Աղբյուրի փոխանցմամբ `միապետի կողմից արձակված մի քանի հրամանագրերի համաձայն՝ նախարարների աշխատավարձերը մասնավորապես կկրճատվեն 20 տոկոսով`իսկ պատգամավորներին տրվելիք բոնուսները՝ շուրջ 15 տոկոսով:
Զգալիորոեն կպակասեն նաև պաշտոնյաներին տրվող արտոնությունները: Մասնավորապես, կացարանի և ավտոմեքենաների սպասարկման համար նրանց տրամադրվող միջոցները ևս կնվազեն 15 տոկոսով:
Աշխատավարձերի կրճատում սպասվում է ինչպես Սաուդյան Արաբիայի քաղաքացիներին, այնպես էլ թագավորությունում աշխատող օտարերկրացիներին:
Հատկանշական է, որ երկրի իշխանությունները առաջին անգամ են նման քայլի դիմում աշխատող սաուդցիների թվի երկու երրորդը կազմող պետական ծառայողների հարցում:
Ծախսերի կրճատման հիմնական պատճառը նավթի ցածր գների հետևանքով եկամուտների կտրուկ նվազումն է:
Մեկ տարվա ընթացքում պետական ոլորտի աշխատողները չեն ստանա տարեկան պարգևավճարները:
Սույն որոշումը վերաբերում է նաև զինծառայողներին՝ բացառությամբ նրանց, ովքեր ծառայում են Եմենին սահմանակից շրջաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան