Արոնյանը միավորը կիսեց Տոմաշևսկու հետ
Մոսկվայում շարունակվում է Միխայիլ Տալի հուշամրցաշարը: Այսօր կայանում են 2-րդ տուրի հանդիպումները:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել: Կարճատև պայքարից հետո 23-րդ քայլին Արոնյանը հաշտություն է կնքել ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկու հետ: Կայացած երկու տուրերից հետո Արոնյանը վաստակել է մեկ միավոր:
Հիշեցնենք, որ առաջին տուրում հայ գրոսմայստերը միավորը կիսել էր Բորիս Գելֆանդի հետ: Սեպտեմբերի 29-ին կայանալիք 3-րդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Պյոտր Սվիդլերը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան