Անահիտ Արոյանն ու Անի Հովսեփյանը դուրս են մնացել քառորդ եզրափակչից
Թուրքիայի Օրդու քաղաքում ընթացող բռնցքամարտի աղջիկների Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներն ավարտել են իրենց ելույթները:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, քառորդ եզրափակչում 57 կգ քաշային Անահիտ Արոյանը պարտվել է Ուկրաինայի ներկայացուցչին, իսկ 60 կգ քաշային Անի Հովսեփյանը` ռուս մարզուհուն:
Աղջիկների երիտասարդների հավաքականը մրցավայր էր մեկնել ավագ մարզիչ Հարություն Նազարյանի գլխավորությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան