Բրավո. «Մի շարք ակումբներ փորձում են կրկնօրինակել «Մանչեսթեր Սիթիի» խաղաոճը»
«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն, ով անգլիական ակումբ է տեղափոխվել այս ամառ` «Բարսելոնից», պատմել է, թե ինչով է իրեն դուր գալիս իր նոր թիմը և ինչպես է ընթանում ադապտացման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է «Euro-football»-ը:
«Այստեղ ամեն բան անում են, որպեսզի ես ինձ զգամ այնպես, ինչպես տանը, հարմարվեմ նոր երկրին ու նոր թիմին: Մենք լավ խաղ ենք ցուցադրում, իսկ թիմում հիանալի մթնոլորտ է տիրում: Մի շարք ակումբներ փորձում են կրկնօրինակել «Մանչեսթեր Սիթիի» խաղաոճը, թեև մենք նոր ենք սկսել այսպես խաղալ:
Թե մարզիչները, թե ֆուտբոլիստներն իրենց աշխատանքը հիանալի են կատարում: Խաղացողները շատ արագ են ընկալում գլխավոր մարզչի ցուցումները: Կարճ ասած` այս ամենն ինձ շատ է ուրախացնում և ես ինձ այստեղ լավ եմ զգում»,- ասել է Բրավոն:
Հավելենք, որ Խոսեպ Գվարդիոլայի սաներն ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետո 18 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան