Մոտենում գրիպի «Հոնկոնգ» տեսակը
ՌԴ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովան ներկայացրել է, թե գրիպի ինչ շտամպներ են սպասվում առաջիկայում ռուսաստանցիներին:
«Մեզ է մոտենում Բ տեսակի գրիպը և մոտենում է A (H3N2) գրիպի նոր տեսակը: Գալիս է «Հոնկոնգ» տեսակը, որին մենք երկար ժամանակ չենք հանդիպել:
Ավելի ինտենսիվ՝ այդ տեսակի գրիպը տարածված է եղել 1968-69 թվականներին: Կան որոշակի ռիսկեր, քանզի ենթադրում ենք, որ այդ վիրուսի համար իմունիտետ մենք չունենք», -«Россия 24»-ի եթերում ասել է Պոպովան:
Նա նաև տեղեկացրել է, որ երկրում համապատարած պատվաստումների արշավ է սկսվել և այն նորմալ է ընթանում:
«Գրիպի դեմ պատվաստանյութ կա բոլոր շրջաններում», -ասել է նա:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան