Beeline-ի աջակցությամբ տեղի կունենա «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնի երևանյան գալա համերգը
Beeline-ը և «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարում են «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնի երևանյան գալա համերգի անցկացման մասին: Համերգը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին ժ. 19:00-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:
Ընկրության մամուլի ծառայության հաղորդմամբ, համերգի ընթացքում, որը կամփոփի 2016 թ. փառատոնային համերգաշարը, ելույթ կունենան այս տարվա երիտասարդ տաս լավագույն երգահանները, ինչպես նաև ավագ սերնդի հեղինակ-կատարողներ:
«Beeline-ը շարունակում է աջակցել երիտասարդների համար նոր հեռանկարների ստեղծման և նրանց կյանքն ավելի լավ դարձնելուն ուղղված ծրագրերին: «Հուսո առագաստ 2016» փառատոնը բացահայտեց բազմաթիվ տաղանդավոր հեղինակ-կատարողների, ովքեր, համոզված եմ, կզարգացնեն երաժշտական այս ուղղությունը Հայաստանում: Թող որ այս փառատոնը և համերգը նրանց համար լինեն մեկնարկ հետագա հագեցած ստեղծագործական ճանապարհի համար», - նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Պետք է նշեմ, որ հեղինակային երգի և ընդհանուր առմամբ այս ուղղության համար տարին շատ հագեցած էր: Հույս ունեմ, որ գալա համերգը, ինչպես նաև հեղինակային երգին նվիրված գիրքը, որը գտնվում է ավարտական փուլում, կլինեն հիանալի լրացում իմ այս խոսքերին: Կցանկանայի նաև դիմել այս ժանրի բոլոր սիրահարներին, որպեսզի հնարավորության դեպքում մեզ հետ կիսեն այս փառատոնային օրը»,-նշել է «Սիվիլ Արտ» մշակութային Հասարակական կազմակերպության տնօրեն Վախթանգ Հարությունյանը:
«Հուսո առագաստ 2016» հեղինակային երգի փառատոնի գալա համերգի ողջ հասույթն ուղղվելու է հեղինակային երգի հավաքածուի երրորդ թողարկման տպագրությանը: Գրքում կներառվեն հայ հեղինակային երգի շուրջ 40 սիրված երգահանների ավելի քան 150 երգեր տեքստով, ակորդներով, ինչպես նաև հեղինակի կատարման սկավառակով:
Նշենք, որ «Հուսո առագաստ» փառատոնն անցկացվում է «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության կողմից, Beeline-ի հովանավորությամբ և նպատակ ունի բացահայտել ասպարեզում նորանուն հեղինակ-կատարողների, բեմ տրամադրել և նպաստել նրանց ստեղծագործական առաջընթացին:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան