Վիգեն Սարգսյանը Պաշտպանության նախարար կնշանակվի, Նալբանդյանը կվերանշանակվի. ՀԺ
«Հայկական ժամանակ»-ում կարդում ենք. «Իշխանությունը ցանկանում է հավասարակշռություն մտցնել ՀՀ-ում արտաքին քաղաքական ազդեցության մեջ՝ այդ առումով 2 կարևոր նախարարություններից մեկում՝ ԱԳ-ում կամ ՊՆ-ում նախարար նշանակելով ոչ ռուսական ազդեցություն կրող գործչի։Ներկայումս երկու նախարարներն էլ համարվում են «ՌԴ-ի մարդը»։
Մամուլում հրապարակվել է, որ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն առաջիկայում նշանակվելու է պաշտպանության նախարար։ Հիշեցնենք, որ մինչ այդ լուրեր էին շրջանառվում, թե նա նշանակվելու է ԱԳ նախարար։ Իշխանական կուլիսներում խոսվում է, որ Էդվարդ Նալբանդյանը կարողացել է ՌԴ-ի միջոցով իր վերանշանակվելու հարցը լուծել, և հիմա Սերժ Սարգսյանը ցանկանում է պաշտպանության նախարար նշանակել Վիգեն Սարգսյանին, որը ռուսական ազդեցություն չի կրում, եթե իհարկե, այս ընթացքում Սեյրան Օհանյանը չկարողանա իր հարցը լուծել կրկին նույն ՌԴ-ի միջոցով»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա