ԿԸՀ. Գործող 30 համայնքապետ պարտվել է
Սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում 229 համայնքերից 179-ում վերընտրվել են գործող համայնքապետերը:
Panorama.am-ին ԿԸՀ տրամադրած տվյալների համաձայն, գործող համայնքապետերը պարտվել են 30 համայնքներում, 20-ում չեն առաջադրվել:
Այսպես, Արագածոտնում համայնքապետ ընտրել են 80 գյուղում և քաղաքում, որից 12-ում գործող ղեկավարները չեն ընտրվել, 6-ում չեն առաջադրվել:
Արարատի մարզի 63 համայնքներից 7-ում գործող համայնքապետերը չեն ընտրվել, 5-ում նրանք չեն առաջադրվել:
Արմավիրում համայնքի ղեկավար ընտրել են 57 բնակավայրում, 45-ում գործող համայնքապետերն են ընտրվել, 7 համայնքում նրանք պարտություն են կրել, 5-ում չեն առաջադրվել:
Այս թվերում ներառված են չեն Սյունիքի, Տավուշի և Արարատի մարզերի խոշորացված համայնքները:
Այլ մարզերի վերաբերյալ մանրամասները՝ աղյուսակում:
Հարակից հրապարակումներ`
- Եղնիկում վիճակահանության արդյունքում գյուղը կղեկավարի ուսուցիչ թեկնածուն
- Ընտրությունների վերաբերյալ անհասկանալի բովանդակությամբ դիմում-բողոքներ են ներկայացվել. Տիգրան Մուկուչյան
- Սեպտեմբերի 18-ին ՏԻՄ ընտրություններն անցել են ազատ, արդար. Մուկուչյան
- Ոսկեվազում հաղթել է «Հայկական վերածնունդ»-ի թեկնածուն
- Ուջանում հաղթել է Դաշնակցական թեկնածուն
- Նոր Կյանքում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն հաղթել է ՀՀԿ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան