Ինչ նոր առաջադրանքներ է ստացել Արփինե Հովհաննիսյանը
«Առաջադրանքները, որոնք ես ստացել եմ կամ այն տեսլականը, որով պետք է առաջնորդվեմ և մնացած բոլոր հարցերը կտեսնեք կառավարության ծրագրի մեջ», -այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության վերանշանակված նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե վերանշանակվելիս ի՞նչ նոր առաջադրանքներ են տրվել իրեն:
Լրագորղների հարցերին, թե էական տարբերություն կլինի՞ այս և նախորդ կառավարությունների միջև, Հովհաննիսյանը պատասխանեց կարճ. «Կտեսնեք՝ ինչպիսին կլինի տարբերությունը»:
Հովհաննիսյանը խորհրդարանականներին այսօր ներկայացնում էր «Հանրային ծառայության մասին», «Դատախազության մասին» օրենքներում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ, ՀՀ քրեական ու քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների և լրացումների օրենսդրական փաթեթը, որի համաձայն, պատասխանատվության են ենթարկվելու այն պաշտոնյաները, ովքեր չեն ներկայացնի իրենց ամբողջական հայտարարագիրը:
«Այս օրինագիծը հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում ամենակարևոր ու առաջին քայլերից մեկն է», -հավելեց տիկին Հովհաննիսյանը:
Նա տեղեկացրեց, որ առաջիկայում իր ղեկավարած գերատեսչությունը Ազգային ժողովին կներկայացնի մի շարք օրինագծեր, որոնցից առաջինը վերաբերելու է ապօրինի հարստացման քրեականացմանը, երկրորդը՝ գնումների գործընթացում իրական սեփականատերերի բացահայտմանը, ևս մեկը` հակակոռուպցիոն մարմնի վերաբերյալ:
Հարցին, թե ինչպե՞ս են բացահայտելու ապօրինի հարստացման դեպքը, նախարարը պատասխանեց, որ օրենսդրական փոփոխություններից հետո իրավապահ մարմիններն ունենալու են գործիքներ` ապօրինի հարստացումը բացահայտելու համար:
Հարակից հրապարակումներ`
- Ապօրինի հարստացման քրեականացումը կարևոր գաղափար է, բայց կտա զրո արդյունք. Իշխանյան
- Ապօրինի հարստացման քրեականացումը հետադարձ ուժ չի կարող ունենալ. Կարեն Զադոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին