Քաղաքական 14:16 27/09/2016 Հայաստան

Պատշաճ չէ հիմա այդ հարցին պատասխանել. Արծվիկ Մինասյանը՝ բնապահպանության նախարար նշանակվելու մասին

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատասխանելով հարցին, թե արդյոք ընդունել է Բնապահպանության նախարար նշանակվելու առաջարկը,  նշեց, որ պատշաճ չի այդ հարցին պատասխանելը, քանի դեռ չի կազմավորվել կառավարությունը, և  չկան համապատասխան հրամանագրեր:

«Ես բարձր եմ գնահատում ցանկացած նախարարի տեղն ու դիրքը»,- ասաց նա:
Հարցին՝ ի վերջո որքանո՞վ է տիրապետում բնապահպանական խնդիրներին, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ինձ համար առաջնորդողը պետք է լինի Սահմանադրությունը, մասնավորապես շրջակա միավայրի պահպանությունը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը պետական և հանրային իշխանության հիմնական պարտավորությունն են՝ որպես գալիք սերունդների առջև պատասխանատվություն: Այս մոտեցումն է, որ բնապահպանության ոլորտում պետք է ուղղորդի ցանկացած նախարարի»,-ընդգծեց Ա.Մինասյանը:

Ճշտող հարցին՝ պրոֆեսիոնալ առումով կկարողանա՞ բնապահպանության ոլորտը ղեկավարել, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը մեկ անգամ ևս նշեց, որ այս պահին չի ցանկանում այդ հարցին պատասխանել, քանի որ կա բնապահպանության գործող նախարարի պաշտոնակատար. «Եւ քանի դեռ չկա հրամանագիր, այդ հարցին թույլ տվեք չպատասխանել: Կգա ժամանակը՝ կխոսենք»:

Լրագրողների դիտարկմանը՝  եթե բնապահպանության նախարար նշանակվի, ապա կարո՞ղ է պայքարել, օրինակ, Ամուլսարի ծրագրի դեմ, որ Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ Ամուլսարի ծրագիրն անցել է համապատասխան փորձաքննություն և, եթե բնապահպանական հատվածում չկան կոպիտ միջամտություն կամ առարկություններ, կամ հավասարակշռությունը պահպանված է, ապա այդ թեման պետք է որ անհանգստություն չառաջացնի: «Իսկ եթե կան անհանգստություններ, ապա դրանք քննարկման հարցեր են»,- նշեց նա:

Հարցին՝ ինչպե՞ս է Արծվիկ Մինասյանը պայքարելու հանքերի ապօրինի շահագործման դեմ, երբ որևէ նախարար չի կարողացել այդ հարցին լուծում տալ, նա նշեց. «Իսկ եթե ձեզ նշանակեին նախարար, դուք կարո՞ղ էիք լուծում տալ: Օրինակ, դուք՝ որպես լրագրող, կկարողանայի՞ք լուծել այդ հարցը»:

Երբ լրագրողներից մեկը նկատեց, որ կհրաժարվեին այդ պաշտոնից ու չէին դառնա հանցագործությանը մասնակից, Արծվիկ Մինասյանը վրդովված պատասխանեց.«Եթե ձեզ թվում է, որ նախարար դառնալը հանցակից դառնալ է, ուրեմն այդ դեպքում տրամաբանություն չկա պետական ողջ կառավարման համակարգում ձեր իսկ մոտեցումների մեջ: Չի կարելի էդպիսի մոտեցումով երկիր տանել առաջ»:

Անդրադառնալով էկոնոմիկայի նախարարության անվան փոփոխությանը, Արծվիկ Մինասյանն ասաց, որ իր տեսակետը չի փոխել: «Հիմա որոշակիորեն մեղմվել է նախարարության անվանումը: Ինձ մտահոգում է նաև այլ բան, որ ցանկացած փոփոխություն մի կողմից որոշակի առումով նաև ֆինանսական հետևանք է առաջացնում, մյուս կողմից` անվանումը ինքը պետք է բովանդակությանը մոտ լինի, հետևաբար ես ունեմ իմ տեսակետը»,- նշեց նա:

Նրա խոսքերով՝  այնպես չէ, որ հիմա բովանդակություն կամ ուղղվածություն չկա նախարարության անվան մեջ, բայց դա չի նշանակում, որ «էկոնոմիկա»-ն մնար, ուղղվածություն չէր լինելու:

Անդրադառնալով վարչապետի արտահայտած այն մտքին, թե Արծվիկ Մինասյանը չունի բիզնես մտածողություն, այդ պատճառով վարչապետը չի ուզում, որ ինքը մնա այդ պաշտոնում, նա նշեց. «Պարոն վարչապետը նոր ձևավորված խնդիրների հարցով տեսնում է այլ անձ: Ես հարգանքով եմ մոտենում: Ես որևէ այլ ենթատեքստ այս հարցի շուրջ չկա, և անկախ նրանից, թե ես որտեղ կլինեմ, իմ գլխավոր խնդիրը, որպես դաշնակցականի, այն նորմերի իրացումն է, որն ամրագրված է թե ՀՀԿ-ՀՅԴ  հուշագրով, թե սահմանդրական նորմերը կյանքի կոչելով»:

Արծվիկ Մինասյանը նաև նշեց, որ իր սկսած գործերը ընթացքի մեջ են և հետագայում էլ կշարունակվեն. «Իմ սկսած գործերը, որպես էկոնոմիկայի նախարարի, ընթացքի մեջ են»:
Վերջում Արծվիկ Մինասյանը խոստովանեց, որ ինքը միշտ կարոտում է խորհրդարանը, որտեղ ազատությունը շատ ավելի որակյալ և ընդգրկուն է:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}