Խվորոստովսկին չի կարող ելույթ ունենալ Վիեննայում՝ քիմիաթերապիայի պատճառով
Օպերային երգիչ Դմիտրի Խվորոստովսկին ստիպված է եղել չեղյալ հայտարարել Վիեննայում իր ելույթը՝ բուժման կուրսի պատճառով: Լուրը գրում է «Վեստի.ռու»-ն:
Սեպտեմբերի 30-ից երգիչը պետք է ելույթ ունենար Ջուզեպե Վերդիի «Սիմոն Բոկանեգրա» օպերայում: Սակայն, Խվորոստովսկին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ որոշել է հետևել իրեն բուժող բժշկի խորհրդին և ևս մեկ քիմիաթերապիայի կուրս անցնել:
Լրատվամիջոցը գրում՝ երգիչը լավատեսորեն է տրամադրված և ապագա համերգների շարք է ակնկալում Եվրոպայում: Նա շնորհակալ է երկրպագուներին՝ աջակցության համար:
Նոյեմբերի 19-ից Խվորոստովսկին ծրագրում է ելույթ ունենալ «Տրավիատայում»՝ Վիեննայի օպերայի բեմին, իսկ դեկտեմբերին նա պետք է ելույթ ունենա Մեծ թատրոնում՝ Վերդիի «Դոն Կարլոս» օպերայում:
2015-ին հայտն է դարձել, որ Խվորոստովսկու մոտ հայտնաբերվել է գլխուղեղի ուռուցք: Թեպետ երգիչը բուժման կուրս է անցնում, նա շարունակում է ակտիվ ստեղծագործական գործունեություն վարել:
Հարակից հրապարակումներ`
- Դմիտրի Խվորոստովսկին հունիսի 1-ին բարեգործական համերգ կտա Մեծ թատրոնում
- Հիվանդութունը պատիժ չէ, այլ փորձություն. Դմիտրի Խվորոստովսկի
- Դմիտրի Խվորոստովսկին կերգի «Նոր ալիքում»
- Դմիտրի Խվորոստովսկին բեմ կվերդառանա հոկտեմբերին