Սեյրան Օհանյանը զինված ուժերում իրականացվող բարեփոխումները ներկայացրել է գնդապետ Ջոն Քյոսեյանին
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը այսօր ընդունել է Լոս Անջելեսի Ուրֆայի հայրենակցական միության երկարամյա ատենապետ, ամերիկյան օդուժի վետերան, գնդապետ Ջոն Քյոսեյանին:
ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Սեյրան Օհանյանը բարձր է գնահատել Ջոն Քյոսեյանի ծավալած գործունեությունը և ներդրած ջանքերը Ամերիկայի Միացյալ Նահանգներում հայկական մշակույթը պահպանելու և զարգացնելու ուղղությամբ:
Հյուրի խնդրանքով Սեյրան Օհանյանը ներկայացրել է զինված ուժերում իրականացվող բարեփոխումները, բանակ-հասարակություն կապերի շրջանակում Սփյուռքի տարբեր կառույցների հետ համագործակցության ծրագրերը: Զրուցակիցները կարևորել են Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ազգային համախմբման, երիտասարդության շրջանում հայրենասիրության սերմանման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման ուղղությամբ ջանքերի կենտրոնացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան