Թրամփը Ռուսաստանի միջուկային ներուժն ամերիկյանից հզոր է համարել
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը հեռուստաբանավեճի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի միջուկային ներուժն ավելի հզոր է, քան Միացյալ Նահանգներինը: Լուրը գրում է «Գազետա.ռու»-ն:
Բացի դա, հանրապետականների թեկնածուն հավելել է, որ Ռուսաստանն ընդլայնում է իր հնարավորությունները միջուկային ոլորտում, մինչդեռ ԱՄՆ-ն ոչ մի կերպ չի թարմացնում իր զինանոցը:
Միևնույն ժամանակ Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ի նախագահ ընտրվելու դեպքում ինքն առաջինը չի ազատվի միջուկային զենքից: Այնուամենայնիվ նշել է, որ միջուկային սպառնալիքն իր տեսակի մեջ «ամենամեծ սպառնալիքն է»:
Իր հերթին դեմոկրատ Հիլարի Քլինթոնն էլ հայտարարել է, որ Դոնալդ Թրամփին «չի կարելի նույնիսկ մոտ թողնել միջուկային զենքին»:
Հարակից հրապարակումներ`
- Քլինթոնին ԱՄՆ ընտրություններում աջակցում է աֆրոամերիկացիների 75 տոկոսը
- Թրամփը ընտրվելու դեպքում խոստացել է աջակցել Եգիպտոսին
- Միշել Օբաման երիտասարդներին կոչ է արել քվեարկել Քլինթոնի օգտին
- Քլինթոնը առաջ է անցել Թրամփից
- Քլինթոնն էլ ավելի է մեծացրել վարկանիշային առավելությունը Թրամփի նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան