Ադրբեջանցիների 91,2%-ը կողմ է քվեարկել նախագահի կառավարման ժամկետի 2 տարով երկարաձգմանը
Ադրբեջանում նախօրեին կայացած սահմանադրական հանրաքվեի արդյունքում քվեարկածների 91,2%-ը կողմ է արտահայտվել նախագահի կառավարման ժամկետը 5 տարուց մինչև 7 տարի երկարացնելուն:
Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ` քվեարկության մասնակցած քաղաքացիների 89,3%-ը կողմ է արտահայտվել առաջին փոխնախագահի և փոխնախագահի ինստիտուտների ներդրմանը:
Նախագահի պաշտոնում առաջադրվող թեկնածուների տարիքային սահմանափակումների վերացման օգտին քվեարկել է քաղաքացիների 91%-ը: Խորհրդարանի պատգամավորների թեկնածուների համար տարիքային շեմի վերացմանը աջակցել է քվեարկածների 88,3%-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան