Պապյանը՝ «Իսկանդեր» զինատեսակի ցուցադրման մասին
««Իսկանդեր» զինատեսակի ցուցադրումը մի քանի նպատակր ուներ և ուղղված էր մի շարք նպատակակետերի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մոդուս վիվենդի կենտրոնի նախագահ Արա Պապյանը:
«Ներքին հանրության համար ցուցադրումը նպատակ ուներ վերկանգնել վստահությունը զինված ուժերի նկատմամբ, ինչը որոշակիորեն իր դերն ունեցավ, բայց նաև դրա առիթով կասկածներ հնչեցին: Այն նաև Ադրբեջանին զսպելու նպատակաուղղվածություն ուներ, որը կարծում եմ խիստ մասնակի դեր կունենա: Ադրբեջանն իրականացնում է մի քաղաքականություն, որը ես անվանում եմ «բաստուրմայի» քաղաքականություն, այսինքն՝ տաշելով գնում է և բուն նպատակն է Հայաստանին տնտեսապես քայքայել և ժողովրդագրական ճգնաժամի հասցնել»,-մանրամասնեց Պապյանը:
Ըստ նրա՝ «Իսկանդերը» գուցե և զսպի մեծ պատերազմը, բայց սահմանային բախումները կշարունակվեն:
Մոդուս վիվենդի կենտրոնի նախագահի խոսքով՝ այս զինատեսակի ցուցադրմամբ Ռուսաստանն էլ նպատակ ուներ վերականգնել իր տատատնվող ազդեցությունը Հայաստանում և վստահություն ներշնչեր. «Բացի սա՝ Ռուսաստանն ուզում է ստեղծել նաև նոր շուկա: Վստահ եղեք, որ Ռուսաստանի հաջորդ քայլը լինելու է Ադրբեջանին «Իսկանդերը» վաճառելը: Սա նաև ՌԴ կողմից Ադրբեջանին ուղղված մեսիջ էր, որով ասում էր՝ եթե ուզում ես վերականգնել հավասարությունը, դու էլ պիտի գնես»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան