Սահմանադրական փոփոխություններով Ալիևն ուզում է մտցնել առաջին փոխնախագահի պաշտոն. Պապյան
«Այնտեղ արդեն ժառանգականության խնդիրն է դրված»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մոդուս վիվենդի կենտրոնի նախագահ Արա Պապյանն՝ անդրադառնալով Ադրբեջանում տեղի ունեցած հանրաքվեին:
«Սահմանադրական փոփոխություններով Ալիևն ուզում է մտցնել առաջին փոխնախագահի պաշտոն, և նախագահի ու փոխնախագահի վրայից հանել առնվազն 35 տարեկան լինելու սահմանափակումը։ Իսկ փոխնախագահ կնշանակի իր վերջերս չափահաս դարձած տղային՝ Հեյդար Ալիևին»,-նշեց նա։
Պապյանի կարծիքով՝ Ադրբեջանում անցկացված սահմանադրական փոփոխության վերջնական նպատակն այն է, որ Իլհամ Ալիևը իր որդուն փոխանցի նախագահի պաշտոնը։
Ինչ վերաբերում է Սիրիայում հրադադարի ռեժիմի խախտումներին՝ Մոդուս վիվենդի կենտրոնի նախագահը կարծիք հայտնեց, որ հրադադարի ռեժիմը պահպանել չի հաջողվում, քանի որ հիմնական ներքաշված ուժերը՝ Արևմուտքը և Ռուսաստանն ունեն իրարամերժ նպատակներ:
«Նրանք չեն կարողանում համաձայնության գալ, կարծում եմ, որ այս իրավիճակը դեռ կշարունակվի: Ամեն կողմը իր կողմի ուժերին կշարունակի զենք մատակարարել և շարժվել ճշմարտության մասին իրենց գաղափարախոսությամբ: Միակ տարբերակն այն կլիներ, որ զենք չմատակարարվեր և էմբարգո դրվեր, ինչը կարծում եմ չի լինի: Սիրիան այսպես ասած խրոնիկ հիվանդություն է Միջին Արևելքում ու դեռ կշարունակվի այդպես մնալ»,-մանրամասնեց նա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան