Գավառում շմոլ գազից երեխաներ են թունավորվել
Հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 26-ի գիշերը «էկզոգեն թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 25-ամյա Սեդա Մ.-ն, 3-ամյա Արամ Բ.-ն և 2-ամյա Լալա Բ.-ն: Այդ մասին տեղեկանում ենք ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, մեկնած օպերատիվ խմբին Սեդա Մ.-ի ամուսինը հաղորդում է տվել, որ նրանք թունավորվել են խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից:
Կատարվում է քննություն:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան