Դե Բրեյնեն կհասցնի վերականգնվել
«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Քևին դե Բրեյնեն կկարողանա ավելի արագ վերականգնվել, քան սպասվում էր։ Ինչպես տեղեկացնում է isport.ua-ն, բելգիացին վնասվածք է ստացել «Սուոնսիի» հետ Պրեմիեր լիգայի շաբաթօրյա խաղում, որում մանչեսթերյան թիմն առավելության է հասել 3։1 հաշվով։ Այդ խաղում Քևինը հասցրել է գոլային փոխանցում կատարել ու 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակել, սակայն չի կարողացել ավարտել հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
«Քաղաքաբնակների» բժշկական անձնակազմն ավելի ուշ հայտարարել է, որ ազդրի վնասվածքից ֆուտբոլիստը կվերականգնվի մեկ ամսում։
Այս սցենարով «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանության առաջատարը պետք է, «Տոտենհեմի» ու «Էվերտոնի» հետ Պրեմիեր լիգայի հանդիպումներից բացի, բաց թողներ նաև Չեմպիոնների լիգայի 2 խաղ։ Եվ եթե «Սելթիկի» հետ խաղում մանչեսթերցիները կարող են յոլա գնալ առանց 25-ամյա կիսապաշտպանի, ապա «Բարսելոնի» հետ խաղում Քևինի կարիքը կզգացվի։
Դե Բրեյնեն, այսպիսով, կարող է ապաքինվել ժամկետից շուտ և պատրաստ լինել կատալոնացիների հետ հանդիպմանը։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան