Դել Պոտրոն չի խաղա Տոկիոյում
Արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոն բաց կթողնի Տոկիոյում հաջորդ շաբաթ մեկնարկելիք մրցաշարը։ Հարկ է նշել, որ ճապոնական մրցումներում դել Պոտրոյին wild card էր տրամադրվել, սակայն Օլիմպիական խաղերի եզրափակչի ու «US Open»-ի քառորդ եզրափակչի մասնակիցը որոշել է իր մերժումը բացատրել Դևիսի գավաթի խաղարկությանը նախապատրաստվելու հանգամանքով։ Այս մասին տեղեկացնում է isport.ua-ն։
Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը նոյեմբերի 25-27-ը կխաղա Խորվաթիայի ընտրանու հետ։ Դևիսի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա Զագրեբում։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան