ԵՄ-ն Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականներին ամսական կվճարի 30 եվրո
ԵՄ-ն Թուրքիայի տարածքում գտնվող սիրիացի փախստականներին ամսական կվճարի 30 եվրո (100 թուրքական լիրա): Այս մասին հաղորդում է «Տասս» լրատվական գործակալությունը` հղում անելով գերմանական «Die Welt» պարբերականին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ գումարները փախստականներին օգնելու ծրագրի շրջանակներում կփոխանցվեն էլեկտրոնային դեբետային քարտերին:
Մարդասիրական օգնության և ճգնաժամային հարցերով ղեկավարման եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսի խոսքով` բանկային քարտերը «կօգնեն փախստականներին վերադարնձնել նորմալ կյանքի զգացողությունը», ինչն աննախադեպ պատասխան կլինի աննախադեպ ճգնաժամին:
Նշենք, որ ավելի վաղ Ստիլիանիդիսը հայտարարել էր, որ Եվրահանձնաժողովը գործարկել է Թուրքիայում գտնվող սիրիացի փախստականներին 348 միլիոն եվրոյի օգնություն ցուցաբերելու ծրագիր, որը կնպաստի նաև, որպեսզի սիրիացի երեխաները հաճախեն դպրոց:
ԵՄ տվյալներով`ներկայումս Թուրքայի տարածքում են գտնվում շուրջ 3 մլն սիրիացի փախստական:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան