Զիդան. «Չափազանց լարված, համառ պայքար եմ սպասում»
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում գերմանական թիմի հետ հանդիպումից իր ակնկալիքների մասին։
«Վերջին խաղերում միավորներ ենք կորցրել։ Այդպես պատահում է, այն էլ մի քանի անգամ՝ մեկ մրցաշրջանի ընթացքում,- Զիդանի խոսքերը մեջբերել է xsport.ua-ն։- Կարևորն այն է, թե ինչպես ենք աշխատում՝ լուծելու մեր առջև դրված խնդիրները։ Կարծում եմ, որ թիմը լավ մարզավիճակում է։ Երբեմն նման հանդիպումներն արթնացնում են թիմին, ուստի ես չեմ անհանգստանում։ Կշարունակենք աշխատել սխալների շտկման ուղղությամբ։
Չափազանց լարված, համառ պայքար եմ սպասում։ «Բորուսիան» մի քանի նոր խաղացողներ ունի, սակայն ակումբի փիլիսոփայությունը չի փոխվել։ Նրանք առաջվա պես սիրում են ֆուտբոլը ու կարողանում են խաղալ այնպես, ինչպես մենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան