Հալեպ. «Կերբերն արժանի է իր տեղին»
Ռումին թենիսիստուհի Սիմոնա Հալեպը հայտարարել է, որ գերմանուհի Անժելիկա Կերբերն արժանիորեն է WTA-ի սանդղակի առաջին հորիզոնականից դուրս մղել ամերիկուհի Սերենա Ուիլյամսին։ Ինքը՝ Հալեպը, դեմ չէ՝ պայքարելու համաշխարհային թենիսում առաջատարի կարգավիճակի համար։
«Դա ապացուցում է, որ ցանկացած թենիսիստուհի կարող է դառնալ աշխարհի թիվ 1 ռակետ, եթե հավատա դրան։ Ինձ թվում է, որ հիմա ես սկսել եմ ավելի շատ հավատալ։ Աշխատելն ու սեփական ուժերին վստահելը շատ ավելի հեշտ է, երբ տեսնում ես, որ Սերենան իրար հետևից չի հաղթում մրցաշարերում, որ նա այլևս առաջինը չէ։
Քեզ միանգամայն այլ կերպ ես զգում։ Այնպիսի զգացում է, որ դու ավելի շատ հնարավորություններ ունես։ Չնայած, անկասկած, խոշոր մրցաշարում հաղթելը համ վարկանշային սանդղակը գլխավորելը շատ դժվար է։ Պետք է աշխատել առավելագույնի սահմաններում, ինչպես անում է Կերբերն այս մրցաշրջանում։ Նա արժանի է իր տեղին»,- Հալեպի խոսքերը մեջբերել է championat.com-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան