Զբոսաշրջություն. «Առաջին կիսամյակում կարող էինք ունենալ ոչ թե 2,4 տոկոս աճ, այլ ավելի շատ»
«Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է այցելել 501 հազար զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ արձանագրվել է 2,4 տոկոս աճ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության զարգացման քաղաքականության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:
Նա նշեց, որ այս տարվա 8 ամիսների տվյալները դեռ չունեն, բայց դիտարկումները ցույց են տալիս, որ բավականին խոստումնալից է, շարժ կա, ակտիվություն:
Հարցին, թե արդյո՞ք ապրիլյան դեպքերը չեն ազդել Հայաստանում զբոսաշրջության վրա, Մ. Ապրեսյանն ասաց, որ չէին կարող իրենց ազդեցությունը չունենալ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում:
«Եթե չլինեին ապրիլյան դեպքերը, առաջին կիսամյակում կունենայինք ոչ թե 2,4 տոկոս աճ, այլ ավելի շատ: Միայն առաջին կիսամյակում ունեցել ենք 8,6 տոկոս աճ»,- ասաց նա՝ հավելելով, որ նույնիսկ տարածաշրջանում անկայուն վիճակը, ցնցումներն ազգում են զբոսաշրջության ոլորտի վրա:
Ըստ Մ. Ապրեսյանի, առաջիկայում ունեն թիրախային միջոցառումներ. հրավիրելու են ռուս լրագրողներ, նաև Չինաստանից, արաբական երկրներից, Իրանից, ովքեր պետք է Հայաստան այցելությունից հետո իրենց երկրում ներկայացնեն Հայաստանը: Ծրագրեր են նախատեսված նաև Բելառուսի հետ:
Հարակից հրապարակումներ`
- Այս տարի Արցախում նկատվել է զբոսաշրջիկների քանակի նվազում. Արտակ Գրիգորյան
- Ըստ կանխատեսումների՝ 2016-ին Հայաստան կայցելի 5%-ով ավելի զբոսաշրջիկ. Մեխակ Ապրեսյան
- Արցախ. Տարեցտարի ավելացող զբոսաշրջիկների թվի ու մուտքի արտոնագրի ստացման մեխանիզմների մասին(լուսանկարներ)
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին