5 մլրդ դրամով ավելի գումարի վերադարձ հարկ վճարողներին. ՊԵԿ
Մթերման փուլին ընդառաջ ՊԵԿ-ն արագացրել է գերավճարների վերադարձման գործընթացը: ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունն ամփոփել է սեպտեմբերի դրությամբ մթերող կազմակերպությունների գերավճարների հաշվանցման և վերադարձման նպատակով կատարված ուսումնասիրությունների արդյունքները և ժամանակում սկսել վերադարձման գործընթացը:
«Չնայած օրենքով ավելի երկար ժամկետ է սահմանված, սակայն հաշվի առնելով հանձնված բերքի դիմաց վճարումներ չստանալու հարցում գյուղացիների դժգոհությունները, փորձում ենք աջակցել մթերողներին: Արդեն սեպտեմբերի դրությամբ 18 մթերողի մոտ 500 մլն դրամ է վերադարձվել»,-նշել է ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչության պետ Արտակ Անդրեասյանը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, գերավճարների հաշվանցման և վերադարձման նպատակով կատարված ուսումնասիրությունների արդյունքներով պետական եկամուտների կոմիտեն մոտ 5 մլրդ դրամով ավելի գումար է վերադարձրել հարկ վճարողներին, քան 2015թ. նույն ժամանակահատվածում:
Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներից առաջացած գերավճարների հաշվանցման և վերադարձման դիմումների հիման վրա 2016 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 26-ը ՊԵԿ ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունն իրականացրել է 258 ուսումնասիրություն:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարությունն առաջարկում է 2018 թվականից կանխել նոր գերավճարների առաջացումը
- Կառավարությունը գերավճարների վերադարձման ուշացման դեպքում խիստ միջոցներ է սահմանելու
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան