Իրավունք 18:23 27/09/2016 Հայաստան

Պատիժներ՝ բարձրաստիճան պաշտոնյաների համար

ՀՀ Ազգային ժողովում քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծի հիմնական զեկուցող, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ այն նպատակ ունի կարգավորել բարձրաստիճան պաշտոնատար անձանց և նրանց փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրման գործընթացի ոչ պատշաճ իրականացման կամ կարգի չպահպանման, ինչպես նաև ժամկետներում չներկայացվելու դեպքում առաջացող իրավահարաբերությունները։

Ըստ նրա՝ այս նախագիծը մշակվել է հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում և այս նախաձեռնությունը նպատակ ունի կարգավորել հարաբերություններ, որոնք վաղուց Հայաստանում նյութական իմաստով կարգավորված էին, բայց  հետևանքային առումով՝ ոչ։

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կարգապահական, վարչական և  քրեական պատիժներ են սահմանվում այն բարձրաստիճան պաշտոնյաների համար, որոնք խախտումներ կանեն:  «Եթե պաշտոնյան կամ նրան փոխկապակցված անձը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագիր չի ներկայացրել, բայց պարտավոր էր, առաջացնում է նախազգուշացում: Նախազգուշացումից հետո 30 օրվա ընթացքում էլ հայտարարագիր չներկայացնելն առաջացնում է վարչական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Սա՝  կոնկրետ մեկ իրավախախտում կատարելու դեպքում»,- ասաց նա:

Երկրորդ խախտումը՝ հայտարարագիրը դրա լրացման նկատմամբ կամ ներկայացման կարգի խախտմամբ Էթիկայի հանձնաժողով ներկայացնել, սա ևս ենթադրում է նախազգուշացում,  իսկ  պահանջը չկատարելու դեպքում կրկին վարչական տույժ է նախատեսվում՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով:

Երրորդ դեպքում, եթե պաշտոնյան անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ է ներկայացրել՝ առաջացնում է պատասխանատվություն՝ 200-ապատիկից 400-ապատիկի չափով:

Իսկ թե ինչո՞ւ են երրորդ դեպքում ավելի խիստ պատիժ նախատեսում, Արփինե Հովհաննիսյանը նշեց.  «Սա արժանացել է ավելի խիստ վերաբերմունքի: Քրեական օրենսգրքով երկու տիպի խախտումներ են առանձնացված, առաջին դեպքում վարչական տույժ նշանակելուց հետո, երբ նախատեսված դեպքում խախտումը չի վերացվում, վրա է հասնում քրեական պատասխանատվություն, բայց առանձին հոդված կա, որը հատուկ կարգավորում է մի շարք կարևոր հանցակազմեր՝ այն անձիք, ովքեր պարտավոր են ներկայացնել հայտարարագիր, ներկայացնում են կեղծ տվյալ կամ թաքցնում: Այստեղ մենք տեսնում ենք մեղքի երկու տեսակներ, մի դեպքում անզգուշությամբ, մյուս դեպքում՝ դիտավորությամբ: Այս հանցակազմի դեպքում չափազանց դժվար է պարզել՝ անզգուշությամբ է արվե՞լ, թե՞  դիտավորությամբ: Բայց վրիպակները, որը բոլորի դեպքում էլ մարդկային հատկանիշ են, իրավական գնահատական այս զանցակազմերի ու հանցակազմերի դեպքում չեն ստանա: Օրենսդիրը շեշտում է, որ հայտարարագիր ներկայացնող սուբյեկտը պարտավոր է պատշաճ կերպով ներկայացնել այն ու ստուգել՝ դրանց իսկությունը: Ամեն դեպքում շատ դժվար է լինելու տարանջատել՝ դա անզգուշություն է, թե դիտավորություն»:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը անդրադառնալով նածագծին՝ նշեց, որ արդեն 12 տարի` գույքի, եկամուտների, ունեցվածքի հաշվառումը կատարում են: «Ըստ էության՝ Դուք ձեր նախագծով ոչ միայն վարչական ներգործության միջոցներն եք վերականգնում, այլև քրեաիրավական ներգործության միջոցներ եք առաջարկում։ Ես մանրամասնորեն ծանոթացել եմ նախագծին, իհարկե պատժամիջոցները կարելի է քննարկման առարկա դարձնել, բայց քրեաիրավական, և՛ վարչական դիսպոզիցիաները  գրագետ ձևակերպված են և որևէ դիտողություն չունեմ»,-ասաց Գագիկ Ջհանգիրյանը:

Միաժամանակ պատգամավորը հետաքրքրվեց, թե ո՞րն է այս հաշվառման իմաստը, սրա արդյունքն ի՞նչ պետք է լինի. «Մենք 12 տարի հաշվառել ենք, գիտենք՝ Կիրակոսյան Մարտիրոսն էս ունի, մյուսն էլ սա ունի, ի վերջո, այս ամբողջ հաշվառման իմաստը ո՞րն է։ Մենք 2015 թվականի ապրիլին մի նախագիծ ներկայացրեցինք, որով փորձում էինք այս հաշվառման արդյունքները պրակտիկ կենսագործման դաշտ բերել։ Մասնավորապես, նախատեսված է, որ Էթիկայի հանձնաժողովը հայտնաբերում է էական տարբերություն գույքի, եկամուտների և այլնի միջև, պետք է համապատասխան օպերատիվ, հետախուզական, քննչական, դատախազական մարմիններին որոշակի ուսումնասիրությունից հետո  նյութեր ներկայացներ։ Կառավարությունը բացասական  կարծիք ներկայացրեց դրան։ Լավ, ես հիմա սրան անձամբ կողմ եմ, բայց  կառավարությունն ի՞նչ է նախատեսում, վերջն ինչքա՞ն պետք է այս հաշվառումը տարվի  և դա որևէ պրակտիկ ելք չունենա։ Մարդիկ վերջը պետք է հասկանան, որ ապօրինի հարստացումը քրեորեն պատժելի է»։

Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ Գագիկ Ջհանգիրյանը շատ իրավացի հարցադրում է բարձրացնում։

«Կարծում եմ, որ առաջիկայում խորհրդարանը հնարավորություն  կունենա քննարկելու այն նախագիծը, որի վերաբերյալ խոսում է պարոն Ջհանգիրյանը։ Խոսքը վերաբերում է Քրեական օրենսգրքում համապատասխան լրացում կատարելու մասին օրենքի նախագծին, մասնավորապես, ապօրինի հարստացմանը վերաբերող»,- նշեց արդարադատության նախարարը:

Ըստ նրա՝  Կոռուպցիայի խորհրդի կողմից տրված հանձնարարականներին  համապատասխան՝  Արդարադատության նախարարությունում մշակվում են համապատասխան փաթեթներ, կատարվել են համապատասխան ուսումնասիրություններ, վեր է հանվել ամբողջ միջազգային փորձը, որը վերաբերում է ապօրինի հարստացմանը, և դրան զուգահեռ՝ մի շարք  այլ գործիքների վերաբերող  իրավական ակտերին, որոնք բոլորը միասին անհրաժեշտ  և բավարար են ձեր հաշվառման խնդիրը լուծելու, դրա համար իրավական հետևանքներ նախատեսելու, համապատասխան պետական իրավական մարմիններին հնարավորություն ընձեռելու, որպեսզի նրանք գործառույթներ իրականացնեն:

Արփինե Հովհաննիսյանի խոսքերով՝ ապօրինի ապօրինի հարստացման հետ կապված նախագիծն այսօր գտնվում է շրջանառության մեջ, կարծիքների ամփոփումից հետո կներկայացվի կառավարության, այնուհետև՝  Ազգային ժողովի դատին:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:47
Գրետա Թումբերգը Հայաստանում է.
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ,բնապահպան Օլեգ Դուլգարյանը գրում է «Այսօր մեծ...
Աղբյուր` Panorama.am
23:39
Փեսան դանակшհարել է աներողջը
Նոյեմբերի 12-ին, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու...
Աղբյուր` Panorama.am
22:54
Գրետա Թունբերգը որոշել է չմասնակցել Ադրբեջանում անցկացված տարվա կլիմայական կարևորագույն համաժողովին. BBC
BBC news-ը հայտնում է, որ Գրետա Թունբերգը որոշել է չմասնակցել Ադրբեջանում անցկացված տարվա կլիմայական կարևորագույն համաժողովին: Ելույթ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Հութիները հայտնել են Կարմիր և Արաբական ծովերում ամերիկյան նավերի վրա հարձակումների մասին
Եմենի հյուսիսում իշխող շիա Անսար Ալլահ շարժման (հութիների) մարտիկները Արաբական ծովում հարձակվել են ամերիկյան «Աբրահամ Լինքոլն»...
Աղբյուր` Panorama.am
22:04
Հայ շախմատիստները Եվրոպայի անհատական առաջնության առաջատարների շարքում են
2024 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 4-րդ խաղափուլից հետո 4 միավոր ունեն գրոսմայստերներ Ֆրեդերիկ Սվանեն և Մաքսիմ Չիգաևը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
21:53
Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջների շրջանակը զգալիորեն կրճատվել է. Եղիշե Կիրակոսյան
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը X-ի իր միկրոբլոգում գրել է․ «1/3 Արդարադատության միջազգային դատարանը...
Աղբյուր` Panorama.am
21:39
Միրզոյանը կրկնել է Փաշինյանի խոսքերը, թե ՀՀ-ն պատրաստ է մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են. «ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեդիայի ԵՄ հարցերով նախարար Յեսսիկա Ռոզենկրանցի հետ։...
Աղբյուր` Panorama.am
21:09
«Դոմուս»-ի մոտ հրդեհ է բռնկվել «Opel Zafira»-ում, այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
Նոյեմբերի 12-ին, ժամը 19:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
20:59
Աշխարհի առաջնությունից՝ խորհրդարան․ վրացի ծանրորդն ընտրվել է Վրաստանի ԱԺ պատգամավոր
Օլիմպիական խաղերի եռակի, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն, վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը։ Արմսպորտի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ադրբեջանի թիրախnւմ Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանն է․ Monument Watch
2024 թվականի նոյեմբերի 8-ին ադրբեջանական թելեգրամ ալիքները սկսեցին տարածել օկուպացված Ստեփանակերտում գտնվող ‹‹Մենք ենք մեր...
Աղբյուր` Panorama.am
20:38
Գերասիմ Վարդանյանի տնային կալանքը վերացվեց
 Այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գերասիմ Վարդանյանի...
Աղբյուր` Panorama.am
20:29
Ինչպե՞ս բացատրել, որ կատարված աշխատանքի դիմաց քաղաքացին պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա․ Լիլիթ Գալստյան
ՀՀ թանագարաններում և գրադարաններում ճնշող մեծամասնության աշխատավարձը 77․000-ի շրջանակում է։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է Հայաստան խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
20:23
Նոր զոհեր՝ առանց երաշխիքի. Մեղավո՞ր է արդյոք ժողովուրդը․ Արմեն Աշոտյան
Համատարած արհավիրքի մեջ ապրող և աղետի նոր «լևլին» սպասող Հայաստանում հանրային ապատիան և անտարբերությունը, որպես կանոն, հունից հանում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկմամբ, կա զոհ
Նոյեմբերի 12-ին, ժամը 14:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
20:02
Սուխումի մուտքի բոլոր երեք կամուրջներն ապաշրջափակվել են
Աբխազական ընդդիմությունը ապաշրջափակել է Սուխումի մուտքի բոլոր կամուրջները: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Ակտիվիստները...
Աղբյուր` Panorama.am
19:49
ՔՊ-ն տապալեց․ Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Նկատի առնելով ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի»...
Աղբյուր` Panorama.am
19:37
Ժպիտով կարդացի իմ կողմից չասված, բայց ինձ վերագրված խոսքի առնչությամբ հումորային հրապարակումները․ ՄԻՊ
ՄԻՊ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ աշխատանքային այցով Սյունիքի մարզում է, այնուհետև անդրադարձել «Ես Հայաստանի լավագույն իրավաբանն...
Աղբյուր` Panorama.am
19:25
Այնթապ գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար՝ վառելիքի արտահոսքով
Նոյեմբերի 12-ին, ժամը 14:48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորագավիթի խաչմերուկից Այնթապ գյուղ տանող...
Աղբյուր` Panorama.am
19:15
Տրանսպորտի գինը չի կարող լինել ավելին, քան 100 դրամը, քաղաքացիների մեծ մասը տեղյակ չէ թանկանցման մասին․ Թևանյան
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Մարդկանց մեծ մասը տեղյակ չէ, որ...
Աղբյուր` Panorama.am
18:56
Ադրբեջանի կողմից ներկայացված առարկությունը ենթակա է մերժման․ ՄԱԿ-ի դատարան
  Դատարանը եզրակացնում է, որ Հայաստանի բանակցելու նախապայմանը բավարարված է։ Այս մասին  «ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի» գործով...
Աղբյուր` Panorama.am
18:39
Միջազգային դատարանում հրապարակվում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճիռը
Արդարադատության միջազգային դատարանում  հրապարակվում է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների...
Աղբյուր` Panorama.am
18:17
Վրաստանին անհրաժեշտ են լրջագույն փոփոխություններ. Բորել
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեֆ Բորելի խոսքով՝ Վրաստանը լուրջ փոփոխությունների կարիք ունի կրկին...
Աղբյուր` Panorama.am
17:57
COP29-ի շրջանակներում կայացել է Էրդողան-Ալիև հանդիպումը
Բաքվում մեկնարկած ՄԱԿ-ի 29-րդ կլիմայական համաժողովի՝ COP29-ի շրջանակներում հանդիպել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ադրբեջանի...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ինչ է կատարվում Ավանի թիվ 57 մանկապարտեզում. Նախկինի բարեկամի թիրախավորո՞ւմ, թե՞...
Ավան վարչական շրջանի թիվ 57 մսուր-մանկապարտեզում, մեղմ ասած, լարված մթնոլորտ է ստեղծվել։  Panorama.am-ի խմբագրություն զանգահարած քաղաքացին...
Աղբյուր` Panorama.am
17:48
Սյունիքում բեռնատար ավտոմեքենաներն արգելափակվել են ձյան մեջ
Խցանումից դուրս են եկել մոտ 50 մարդատար և 200 բեռնատար ավտոմեքենա:
Աղբյուր` Panorama.am
17:42
Դուք երբևէ դատապարտելn՞ւ եք Ալիևին. Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին
«Դուք կարո՞ղ է վախենում եք Ադրբեջանին դատապարտել։ Մի դրվագ լինելո՞ւ է»,- ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
17:35
Ցեղասպանության միջազգային ճանաչումը երկար տարիներ զսպել է Թուրքիայի ագրեսիվ գործողությունները. Տիգրան Աբրահամյան
«Թուրքիայի ապակառուցողական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ իրականում ցույց է տալիս, որ պաշտոնական Անկարայի խնդիրը ոչ թե Հայաստանի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:22
Ձեզ լավ բան չեն ասում մարդիկ, որոնք առավոտյան փորձում են խցկվել ավտոբուսներ, անձամբ եմ լսել. Թադևոս Ավետիսյանը՝ ՔՊ-ականներին
«Իշխանություններն ասում են՝ կենտրոնում գույքահարկը պատիկներով բարձարնում է, հարգելի՛ թոշակառուներ, չեք կարողանում վճարել՝ թողեք ձեր...
Աղբյուր` Panorama.am
16:55
Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը. New Indian Express
Հնդկաստանը Հայաստան է ուղարկել «Աքաշ» զենիթահրթիռային համակարգերի առաջին մարտկոցը, որն արտադրվել է Bharat Electronics Limited (BEL)...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան
13:52 12/11/2024

Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}