Պիկեն չի բացառում տեղափոխությունն ԱՄՆ
«Բարսելոնի» պաշտպան Ժերար Պիկեն չի բացառում, որ որոշ ժամանակ անց կարող է տեղափոխվել օվկիանոսից այն կողմ։
«Կարդացել եմ, որ ԱՄՆ-ի առաջնությունն այցելուների թվով աշխարհում 7-րդ լիգան է։ Ամերիկացի երկրպագուներն ապրում են ֆուտբոլով, և մի քանի տարի անց տեղափոխությունն ԱՄՆ կարիերայի շարունակման գրավիչ տարբերակ կլինի ինձ համար»,- Պիկեի խոսքերը մեջբերել է soccer.ru-ն։
Ավելի վաղ հաղորդվել է, որ Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Դևիդ Բեքհեմը մտադիր է իսպանացուն հրավիրել իր նոր ակումբ, որը հիմնադրվելու է Մայամիում։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան