Վաշինգտոնը դժվարությամբ է պատկերացնում Սիրիայի հարցում Մոսկվայի հետ համագործակցությունը
Վաշինգտոնը դժվարությամբ է պատկերացնում ապագայում Ռուսաստանի հետ Սիրիայում ռազմական համագործակցության որևէ ձևաչափ, քանի որ Մոսկվան բազմիցս խախտել կամ չի կատարել կրակի դադարեցման ռեժիմի վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները: Այս մասին «Deutsche Welle»-ի փոխանցմամբ հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
Ըստ նրա խոսքի՝ անցած հանգստյան օրերի ընթացքում սիրիական բանակը ակտիվ և կանոնակարգված գործողություններ է սկսել, որոնց շրջանակներում հարվածում է քաղաքացիական օբյեկտների՝ կրակի տակ պահելով քաղաքացիական բնակչությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան