Օբամեյանգը, Շյուրլեն ու Բարտրան կարող են խաղալ «Ռեալի» դեմ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում Մադրիդի «Ռեալն» այսօր կխաղա Դորտմունդի «Բորուսիայի» հետ։ Գերմանական թիմը, ամենայն հավանականությամբ, կարող է հույսեր կապել հարձակվողներ Պիեռ-Էմերիկ Օբամեյանգի, Անդրե Շյուրլեի ու պաշտպան Մարկ Բարտրայի հետ։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Հիշեցնենք, որ Բարտրան մկանային խնդիրների պատճառով բաց է թողել «Ֆրայբուրգի» հետ Գերմանիայի առաջնության հանդիպումը։
Օբամեյանգը քերծվածք է ստացել «Վոլֆսբուրգի» հետ Բունդեսլիգայի 4-րդ տուրի խաղում, իսկ Շյուրլեն կրիկին վնասվածքի պատճառով չի մասնակցել իր թիմի վերջին 3 հանդիպմանը։
Երեկ, սակայն, նշված բոլոր ֆուտբոլիստները մարզվում էին ընդհանուր խմբում։
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան